2021թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88,9 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.0 %-ով։ Իսկ արդեն 2022թ.-ի դեկտեմբերի դրությամբ պատկերն էապես փոխվել է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 16.5%- ով` կազմել` 72.6 հազար մարդ, որից գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 42.2%-ը` 30.6 հազ. մարդ՝ նախորդ տարվա 33.6 հազ. մարդու փոխարեն:

2022թ.-ին գործազուրկների թվաքանակը կազմել է 49.600 մարդ, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 14.0%-ով:

2021թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ ԶՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 4.4 հազ. աշխատանք փնտրող, իսկ աշխատանքի տեղավորվել 554-ը:

2022-ին խորհրդատվություն ստացածների թիվը 80.7 հազ.է, աշխատանքի տեղավորվածներինը` 9525

Գործազրկության մակարդակը 2022 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 11 տոկոս:

522