Ինդոնեզիայում 5․4 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայի Պապուա նահանգում 5․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով կա չորս զոհ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ նահանգի մայրաքաղաք Ջայապուրայի՝ տարերային աղետների հետևանքների չեզոքացման գործակալությանը հղումով։
«Մեր տվյալներով՝ հաստատվել է չորս մարդու մահվան լուրը։ Մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում»,- տարերային աղետների հետևանքների չեզոքացման գործակալության ղեկավար Ասեպ Խալիդը։
Խալիդը նաև հավելել է, որ երկրաշարժի հետևանքները զգացվել են Ջայապուրա քաղաքում, որտեղ վնասվել են բնակելի տներ և կառավարական շենքեր։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 13։28-ին (երևանյան ժամանակով՝ 09։28-ին)։ Էպիկենտրոնը գտնվել է Ջայապուրա քաղաքից 1 կմ հարավ-արևմուտք։ Օջախը 10 կմ խորության վրա էր։
09 Փետրվար, 2023 18:13
865
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
31 Մարտ, 2025 21:09
Ինդոնեզիայում 5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
01 Մարտ, 2025 10:09
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
13 Ապրիլ, 2024 18:06
Երկու երկրաշարժ Թուրքիայում՝ հինգ րոպեում
12 Մայիս, 2025 15:20
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
09 Մայիս, 2025 12:35
Իրանում մեկ օրում երեք երկրաշարժ է գրանեցվել
08 Մայիս, 2025 20:59