«Հայրենիք» կինոթատրոնի շենքի վնասված սյան վերանորոգումը սեփականատիրոջ խնդիրն է. վարչական շրջանի աշխատակազմ (լուսանկարներ)

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից անդրադարձել են «Հայրենիք» կինոթատրոնի վնասված սյան խնդրին:
Ք․ Երևան, Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում գտնվող «Հայրենիք» կինոթատրոնի շենքի վնասված սյան վերանորոգման հետ կապված` բազմաթիվ բնակիչների խնդրանքի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավասությունների մեջ չի մտնում: Նշված սյան վերականգնումը սեփականատիրոջ պարտականությունն է, որի մասին վերջինս բազմիցս զգուշացվել է:
Նշենք նաև, որ կարճ ժամանակահատվածում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն իր պարտավորությունների շրջանակում հիմնանորոգել է նույն ավտովաթարի հետևանքով վնասված Գ. Նժդեհի գետնանցման հենապատը:
10 Փետրվար, 2023 19:44
1262
Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազ չի լինի
04 Հունիս, 2025 11:17
Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը հափշտակել է համայնքի մանկապարտեզը. գործն ուղարկվել է դատարան
11 Մարտ, 2024 14:34
Նորագավիթում ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում
29 Օգոստոս, 2023 21:38