ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ  աշխատանքի ընդունելություն են կազմակերպում օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի կենտրոնի թափուր պաշտոնների համար։

«Աշխատանքի համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, համակարգչային գիտելիքների և հայոց լեզվի գերազանց իմացությամբ քաղաքացիներ, որոնց օտար լեզուների իմացությունը ցանկալի է:

Համապատասխան պաշտոնների գործառույթների մեջ են մտնում ահազանգերի ընդունումը և ըստ ենթակայության փոխանցումը, քաղաքացիներին խորհրդատվական աջակցության ցուցաբերումը, արտակարգ իրավիճակների կամ շտապ բժշկական օգնության զանգեր ստանալու դեպքում դրանք իրավասու մարմիններին փոխանցումը, ահազանգերն իրավասու ստորաբաժանումներին տրամադրումը և այլն։
Աշխատանքն իրականացվելու է 24-ժամյա հերթափոխի ռեժիմով:

Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է»,- նշված է հաղորդագրությունում:

966