Շինարարական աշխատանքները վերջնափուլում են Միասնական սոցիալական ծառայության՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տարածքային կենտրոնում:

 

Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի (ՍՊՎԾ 2) միջոցով իրականացվող սոցիալական ոլորտի բարեփոխման շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում հիմնվել ու հիմնվում են թվով 49 ՄՍԾՏԿ-ներ, որոնք մեկ հարկի տակ միավորում են սոցիալական ոլորտի չորս ծառայությունների մատուցումը՝

 

բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով (հաշմանդամության կարգեր).

 

սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (նպաստներ).

 

սոցիալական ապահովության տարածքային բաժին (կենսաթոշակ).

 

զբաղվածության տարածքային կենտրոն (գործազրկություն)։

 

ՍՊՎԾ 2 թիմի անդամները հերթական այցի ընթացքում արձանագրեցին աշխատանքների առաջընթացը, քննարկվեցին ընթացիկ հարցեր:

 

284