«Կանանց գաղութի» մոտ Lexus-ը բախվել է գազատարի հենասյուներին, հայտնվել ձորակում․ վիրավորների մեջ կան երեխաներ

Փետրվարի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմանում Lexus մակնիշի ավտոմեքենան Մայակովսկի գյուղի սկզբնամասում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ժողովրդին հայտնի «Կանանց գաղութի» հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյուներին և շրջվելով հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ են նաև երեխաներ, տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրը նաև գրում է, թե վթարն ունի առեղծվածային պատմություն, որի հանգամանքները պարզվում են։
14 Փետրվար, 2023 18:47
527