
Այսօր՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհին կայանված Ford Cougar մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։ Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավորներից մեկին էլ հիվանդանոց են տեղափոխել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները։ Իսկ 1 հոգի էլ, ով օգնություն է ցուցաբերել վթարի ենթարկվածներին, այդ ժամանակ վնասվածք է ստացել, նա նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։