
Քիչ առաջ Araratnews.am-ի խմբագրություն ահազանգ է ստացվել քաղաքացուց, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկը նախ սպասեցրել է իրեն, ապա մոտենալով ասել է.
«Մեզ մոտ նոր տնօրեն կա, կամերաներով նայում ա, ասել ա կամ 10 հազար դրամ կտաք, կամ մեզնից ա ուզում, երեխան 39 աստիճան տաքության մեջ, չնայեց էլ»:
Araratnews.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրենի քարտուղարուհին մունաթ գալով ասաց. «Այո, կարգ է փոխվել»:
Հ.Գ. Հիվանդանոցից կապ հաստատեցին Araratnews-ի հետ եւ պարզաբանեցին, որ տեղի է ունեցել թյուրըմբռնում, գումարը պահանջվել է ըստ ԲԿ գործող կանոնակարգի' զուտ խորհրդատվության (կոնսուլտացիայի) համար, իսկ բուժումն անվճար է։
Ահազանգող ծնողները, լինելով խորը էմոցիոնալ վիճակում, ճիշտ չեն հասկացել առաջարկը եւ ներկայացրել են այնպես, ինչպես գրված է հոդվածում, ինչի համար ներողություն են խնդրում։