Պանամայում ավտոբուսն ընկել է ձորը, 39 մարդ մահացել է
Առնվազն 39 մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Պանամայի արևմտյան Չիրիկի նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով։ Այս մասին ասվում է հանրապետության միգրացիոն ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Նախնական տվյալներով՝ զոհվել է 39 մարդ, վիրավորները տեղափոխվել են տարբեր բուժհաստատություն»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ ավտոբուսն ընկել է ձորը։ Ավտոբուսի մեջ եղել են 66 ներգաղթյալներ։
Իշխանությունները ողբերգության հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն են սկսել։ Վթարի հնարավոր պատճառների ու մահացածների ու վիրավորների քաղաքացիության մասին տեղեկություն դեռ չի հրապարակվռլ։
16 Փետրվար, 2023 03:24
535