Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 4.041.352.973

Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)` 705.948.100

Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 892.610.809

 

 Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 393.021.823

 

Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 919.961.744

   

Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 2.131.630.680

 

Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 2.963.227.404

 

Բժշկական կենտրոնների վերանորոգում` 895.881.708

  Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ` 301.040.229

Հանրագումար` 13.244.675.469

1576