Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ նախագահ Գեղամ Գևորգյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական հանդիպմանը:

 

Հանդիպման ընթացքում Գեղամ Գևորգյանը ԵԱՏՄ գործընկերներին է ներկայացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի e-Compete թվային հարթակը՝ անդրադառնալով դրա ֆունկցիոնալ հնարավորություններին:

 

ՄՊՀ նախագահը նշել է, որ հարթակը գործարկվել է 2022 թվականից և նպատակ ունի հանձնաժողովի աշխատանքը դարձնել առավել թափանցիկ, օպերատիվ, արդյունավետ և դյուրին: Այն նաև տնտեսվարողների և սպառողների համար ավելի մատչելի է դարձրել հանձնաժողովի հետ հաղորդակցությունը. նրանք արդեն կարող են հանձնաժողով դիմել առցանց, կարող են նաև հետևել խոշոր առևտրային ցանցերում ապրանքների գներին:

361