«ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Պատգամավոր գործընկերներիս հետ այսօր վաղ առավոտից Գեղարքունիքի մարզում էինք։ Այցելեցինք սահմանապահ Կուտական, այնուհետև քաղաքացիների հետ հանդիպեցինք Վարդենիս համայնքում։

Լսել ենք մեր քաղաքացիների հարցերը, առաջարկներն ու դժգոհությունները, ծանոթացել համայնքում առաջնային լուծում պահանջող խնդիրներին:

Համայնքային հանդիպումները  շարունակական են, իսկ բարձրացված հարցերին պատգամավորական լիազորությունների շրջանակում կտրվեն լուծումներ»:

641