Արգելափակումից դուրս է բերվել 169 ավտոմեքենա

Փետրվարի 22-23-ը Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից շրջայցերի, իրականացված հերթապահությունների և ստացված ահազանգերի արդյունքում ընդանուր առմամբ արգելափակումից դուրս է բերվել 169 տրասպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 422 քաղաքացու։
Մասնավորապես՝ Սևան, Հրազդան, Մարալիկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Հարթավան, Ջամշլու, Եղիպատրուշ գյուղերում, Վարդենյանց լեռնանցքում, Մեծ Մասրիկ-Սոթք, Գեղամասար-Ծովակ, Բուժական-Ապարան, Գետափ-Մարտունի, Սպիտակ-Ապարան ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում։
23 Փետրվար, 2023 14:12
430