Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆը ցանկանում է վերացնել Ռուսաստանի դեմ ԱՄՆ էներգետիկ պատժամիջոցները, սակայն ներքին գործերի նախարար Դուգ Բերգամը ցանկանում է օգտագործել սահմանափակումները՝ ԱՄՆ արտահանումը մեծացնելու համար։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ Politico-ի՝ եթե ԱՄՆ-ն հրաժարվի ռուսական էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցներից, եվրոպական շուկան կարող է վտանգի տակ հայտնվել։

Բրյուսելը վախենում է, որ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը «ցանկանում են բաժանել եվրոպական էներգետիկ շուկան և ստեղծել ազդեցության առանձին ոլորտներ», - ասում է հրատարակության աղբյուրը։

Ինչպես հիշեցնում է Politico-ն, Ռուսաստանի նախագահի հետ իր զրույցներից մեկից հետո Թրամփն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության ներուժը անսահմանափակ է։ 

131