
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար։ Համապատասխան հայտարարություն է արել ռուս բարձրաստիճան դիվանագետը RIA Novosti-ին տված հարցազրույցում։
Բոգդանովը նշել է, որ բանակցային գործընթացի արդյունքներից մեկը պետք է լինի Դամասկոսի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը երկու երկրներում դիվանագիտական առաքելությունների աշխատանքի վերսկսմամբ։
Բոգդանովը նաեւ ասել է, որ թուրքական զինված ուժերի ներկայությունը Սիրիայում ժամանակավոր բնույթ է կրում։ Միխայիլ Բոգդանովի կարծիքով՝ Դամասկոսի և Անկարայի միջև տարաձայնությունները հաղթահարելի են։ Ռուսաստանը կշարունակի աջակցել կողմերին՝ փոխընդունելի լուծումներ փնտրելու հարցում։