
Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին երկուշաբթի օրը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա՝ առաջին անգամ վերջին տասնամյակում: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ահմեդ Աբու Զեյդը։
Հայտարարության համաձայն՝ «Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը հանդիպել է Շուքրիին՝ ժամանելուն պես․ կողմերը ներկայումս բանակցություններ են վարում»։
Նույն օրը նախատեսվում է Եգիպտոսի արտգործնախարարի այցը Թուրքիա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Եգիպտոսի ԱԳՆ-ն, Շուքրին մտադիր է «Եգիպտոսի համերաշխությունը հայտնել երկու երկրներին և եղբայրական ժողովուրդներին՝ կապված փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետ, որը հանգեցրեց մեծ կորուստների»։ «Ակնկալվում է, որ ԱԳ նախարարը Սիրիայում և Թուրքիայում իր հանդիպումներում կհաստատի Եգիպտոսի պատրաստակամությունը՝ օգնություն և աջակցություն ցուցաբերելու երկու երկրների աղետից տուժած շրջաններում տուժածներին», - ասվում է ԱԳՆ-ում։
Սիրիական հակամարտության ընթացքում Կահիրեի և Դամասկոսի միջև բարձր մակարդակի հարաբերությունները դադարեցվել են։ 2014 թվականին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի ընտրվելուց հետո պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 7-ին՝ բնական աղետից անմիջապես հետո։