ՀԱՊԿ-ն, ընդհանուր առմամբ, և նրա անդամների մեծ մասը, մասնավորապես, վերջերս բախվել են Արևմուտքի աննախադեպ ճնշմանը, հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։

«Կարծում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրին հասկանալի է, թե վերջին շրջանում ինչ աննախադեպ ճնշման է բախվել ինչպես կազմակերպությունը, այնպես էլ նրա անդամների մեծ մասը՝ մասնավորապես։ Մենք բոլորս ականատեսն ենք դարձել ԱՄՆ-ի գլխավորությամբ արեւմտյան երկրների կողմից չդադարող ինտենսիվ արտաքին քաղաքական դեմարշների, որոնք ուղղված են աշխարհակարգի սեփական մոդելների առաջմղմանը, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում գտնվող պետություններում»,– ասել է Խրենինը չորեքշաբթի Մինսկում ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի միջազգային ռազմական համագործակցության ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային հանդիպման ժամանակ:

498