Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովի նիստին ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Նախարարն իր ելույթում նշել է, որ Քաղաքացիական օրենսգրքում էլեկտրոնային պայմանագրերին վերաբերող կարգավորումներն արդեն հնացած են, սահմանափակ են մեկնաբանվում և կիրառության առումով հստակ չեն: Հստակ կարգավորված չեն ինտերնետային կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով կնքվող պայմանագրերի դեպքերը: Նախաձեռնությամբ վերանայվում են էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին և էլեկտրոնային առևտրին վերաբերող կարգավորումները: Գրիգոր Մինասյանի խոսքով՝ առաջարկվող կարգավորումներով քաղաքացին առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում: Պայմանագրի կողմին, սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է մտնում պայմանագիր կնքելիս և ինչ պայմանների է համաձայնվում: 

513