Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել են G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել Նյու Դելիում, նիստի սկզբից կադրերը հրապարակել Է AFP գործակալությունը: Հայտնում է REGNUM գործակալությունը։

Քաղաքական գործիչների հանդիպումը տեղի է ունեցել առաջին անգամ հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո ։

G20-ի նիստն սկսվել է Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժերի հետեւանքով զոհվածների հիշատակին մեկ րոպե լռությամբ:

Հիշեցնենք, որ նախօրեին ՝ մարտի 1-ին, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Նյու Դելիում G20-ի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ շփումներ չի ծրագրում ։

Ինքը ՝ Բլինկենը, ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ Հնդկաստանում G20-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության շրջանակում հանդիպումներ անցկացնել Չինաստանի ԱԳ նախարար Ցին Կանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

389