Մոսկվայում մահացել է 48-ամյա վիրուսաբան Անդրեյ Բոտիկովը։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Սպանություն» հոդվածով: Տեղեկատվությունը փոխանցում է regnum.ru-ն: 

 

Քննիչների տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել մարտի 2-ին Մոսկվայում։ Քննիչները կարծում են, որ 29-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ գոտիով խեղդամահ է արել բնակարանի տիրոջը և դեպքի վայրից դիմել փախուստի։

Ինչպես հայտնել է լրատվականը, գիտնականի վրա հարձակված տղամարդը բերման է ենթարկվել և հարցաքննվել։ Նշվում է, որ սպանվածը կորոնավիրուսի դեմ «Sputnik V» պատվաստանյութի ստեղծողներից մեկն է:

1553