ԱԹՍ–ներ Մոսկվայում․ վնասվել է երկու բնակելի շենք

Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի, Պրոֆսոյուզնայա և Ատլասովա փողոցներում:
«Այսօր վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքում ոչ զգալի վնասներ են կրել, դեպքի վայրերում են քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները: Նրանք պարզում են դեպքի հանգամանքները։ Այս պահին ոչ ոք լուրջ չի տուժել, երկու հոգի բուժօգնություն են խնդրել, ոչ ոք հոսպիտալացման կարիք չի ունեցել»,- գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Թելեգրամի իր ալիքում։
Մոսկվայում արգելափակվել է Ուդալցով փողոցի երկայնքով երթևեկությունը Լենինսկի պողոտայից մինչև Միխայիլ Պևցով փողոց։
30 Մայիս, 2023 14:03
1371