
Մեզ ամեն օր համախմբման մասին են հարցնում: Այս մասին «Հանուն Հանրապետության» կուսակցության երրորդ արտահերթ համագումարի ժամանակ իր ելույթում ասաց կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
Նա նշեց, որ առաջիկայում Երևանի քաղաքապետի ընտրություններ են, և հարցին, թե արդյոք մասնակցելու են և ինչ ձևաչափով, Արման Բաբաջանյանը պատասխանեց, որ ձեռնպահ է մնում խոսել այդ մասին, քանի որ գործընկեր քաղաքական ուժերի հետ շարունակում են շփումները:
«Մեր համոզմամբ, այս ընտրություններում ստեղծվել է մի իրավիճակ, ըստ որի՝ այդ ընտրությունները ստեղծված քաղաքական իրավիճակի ոչ թե հաղթահարման, այլ փակուղի տանող ճանապարհ կարող են լինել, և եթե մեր մասնակցությամբ կկարողանանք օգնել, որ այս ընտրությունները Հայաստանին առաջ շարժվելու, զարգանալու միջոց ծառայեցնենք, ուրեմն մենք ջանք ու միջոց չենք խնայի և կմասնակցենք»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում: