Բրիտանական իշխանությունների՝ ռազմական ծախսերի պատշաճ մակարդակը պահպանելու անկարողությունը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի հանդեպ երկրի պարտավորությունների խաթարմանը, հայտարարել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պաշտպանության հանձնաժողովը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Ըստ ներկայացված զեկույցի հեղինակների՝ սպառնալիք կա, որ կառավարությունը «չի կարողանա պաշտպանական բյուջեն պաշտպանել գնաճային ճնշումից»։

Ապագայում, եթե կանխատեսումն իրականանա, այն կդառնա «սխալ ազդանշան ինչպես դաշնակիցների, այնպես էլ թշնամու համար»։

Բացի այդ, խորհրդարանականները մտավախություն ունեն, որ «առանց ցամաքային զորքերի սպառազինությունների արդիականացման, Մեծ Բրիտանիան չի կարողանա բավարար ուժեր տեղակայել մայրցամաքային Եվրոպայում»։

2022 թվականի փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Ուկրաինայում՝ ի պատասխան ԼՊՌ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքի:

Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու։

664