ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի շնորհավորանքը՝ կանանց տոնի առթիվ։

«Սիրելի՛ կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:

Սիրելի’ կանայք, ձեր դերը և կամքը մեծագույնս է մեր հաղթանակների կերտման գործում։ Կինը հենց կյանքն է, կյանքի աղբյուրն ու շարունակականության երաշխավորը, մեր դարավոր ավանդույթների և համամարդկային արժեքների կրողն ու փոխանցողը:

Մարտի 8-ը կանացի նվաճումնների նշանն է, աշխարհի գոյաբանական իմաստի ու անհատնում նվիրումի ծաղկաբույլն է, չսպառվող սիրո ու նոր ծննդի առհավատչյան։

Կանանց միջազգային օրը բոլորիս համար առիթ է, որպեսզի մենք հաստատենք մեր պատրաստակամությունը՝ կերտել հավասար իրավունքների և հնարավորությունների հասարակություն:

Առանձնահատուկ ցանկանում եմ գլուխ խոնարհել և երախտիքս հայտնել մեր զինծառայող և կամավոր կանանց հիշատակի առջև, մեր որդեկորույս և հերոսածին մայրերի առջև, առաջնագծում հայրենիքի պաշտպանությանը նվիրված կանանց առջև։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս հրաշալի տոնի առթիվ և մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք՝ ձեզ, ձեր երեխաներին ու ծնողներին, հարազատներին ու մերձավորներին:

Եղե՛ք առողջ ու գեղեցիկ»։

596