
«Հետք»-ի լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամուլի ասուլիսի ժամանակ հարց է ուղղել ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի Երևանի կենտրոնում թանկարժեք բնակարան ձեռք բերելու մասին։ «Պապիկյանը չի պարզաբանել՝ ոնց է էժան բնակարան ձեռք բերել։ Դուք ցավագին ընդունեցիք կոռուպցիայի վերաբերյալ ընկալումները, առաջարկեցիք պաշտոնյաներին գնալ ճշմարտության հետևից՝ ընդհուպ մինչև դատի տալ, այսօր ոչ Սուրեն Պապիկյանն է մեզ դատի տվել, ոչ առավել ևս Աշոտ Արսենյանի «Ջերմուկ» ընկերությունը։ Ի՞նչ հետևություն անի հանրությունը այս ամենից»,- նշել է լրագրողը։
Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը լրագրողին առաջարկեց բանկի հետ բանակցել, 300 հազար դոլարով գնել այդ տունը և 400 հազար դոլարով վաճառել, և «բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք, բացի այդ 100 հազար մաքուր շահույթ կունենաք»։ «Բանկին առաջարկեք, բանկն էլ երջանիկ կլինի, ինքն էլ իր շահույթը կունենա, ես բոլոր այս դեպքերում առաջարկում եմ ՀԿ-ներին և լրագրողներին գնալ այս ճանապարհով»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ կպնդի Սուրեն Պապիկյանին այդ տունը 300 հազար դոլարով վաճառել նրան։
Մանրամասները՝ տեսանյութում։