ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը երկու շաբաթով արձակուրդ է մեկնել:
Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի մարտի 14-27-ը ներառյալ:
- Արմեն Փամբուխչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:
15 Մարտ, 2023 16:55
787
«Արարատ-Արմենիան» 0։4 հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին»
22 Հոկտեմբեր, 2026 23:29
Հայաստանն աշխարհում առաջինն է գրանցել հայազգի Գարո Արմենի ղեկավարած ընկերության երկու հակաքաղցկեղային դեղամիջոցը
12 Հոկտեմբեր, 2026 19:26
Կա ազգային պարկի ստեղծման գաղափար, և «Լիդիան Արմենիան» պարտավորվել է 5 մլն դոլար ուղղել այդ ուղղությամբ. Գնել Սանոսյան
10 Հոկտեմբեր, 2026 13:30
Արդարացված է 7 մլն դոլարի հատկացումը Կառավարության կողմից. բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո. Փամբուխչյան
02 Օգոստոս, 2025 12:33
Արմեն Փամբուխչյանը Թբիլիսիի գործընկերոջ հետ քննարկել է մայրաքաղաքներում իրականացվող ծրագրերը
06 Հունիս, 2025 17:07
Արմեն Փամբուխչյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մարատ Սևոյանին
29 Մայիս, 2025 16:55