
Մենք իրականությունը, ճշմարտությունը ներկայացնելիս չենք խուսափում, եթե կան խնդիրներ, այդ խնդիրները բոլորինս են, մանավանդ, եթե դրանք վերաբերում են բանակին: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց՝ եթե Զինված ուժերում կան դավաճանական բարքեր, պետք է դրանք արմատախիլ արվեն։
«Պետք է անել համատեղ, բայց դա տանել նրան ու ասել՝ «ամբողջ բանակին ասում են դավաճան, ոչ մեկ չի ուզում զինվորական դառնալ», էդ մտածելակերպով հեռու մնացեք բանակից, մի՛ փչացրեք առկա մթնոլորտը»,- նշեց նա:
Պապիկյանը կոչ արեց չհամարձակվել իրենց իշխանությանը «հեռվացնել բանակից».
«Մենք մեր բանակի առաջամարտիկն ենք, մենք մեր բանակի մի մասն ենք։ Գնացեք, հարցրեք, թե ինչ սրտացավությամբ ենք մենք վերաբերվում Զինված ուժերի խնդիրներին»,- ընդգծեց նա։
Պաշտպանության նախարարը հայտարարեց՝ պատրաստ է համագործակցել յուրաքանչյուրի հետ։
«Սատանայի հետ էլ կհամագործակցեմ, մենակ մեր բանակի համար լավ լինի, բայց 5-րդ շարասյան հետ չեմ համագործակցի»,- ընդգծեց Պապիկյանը։