
Եթե նախաքննությունը հարմար գտնի հարցաքննել, և դա վերաբերում է ոչ միայն ինձ, այլև որևէ անձի, ապա կհրավիրի և կհարցաքննի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով «քովիդի» վերաբերյալ հայտնի գործին:
«Հացաքննությունը ինտերվյու չէ, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ»,- ասաց նա և կոչ արեց պահպանել անմեղության կանխավարկածը:
Ինչ վերաբերում է Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի կալանավորվելուն և ի պաշտպանության նրա հանդես գալուն, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պարոն Սիմոնյանի փաստաբանները նրա պաշտպանությամբ զբաղվում են:
«Քովիդի ողջ ընթացքում ֆինանսական հատկացումներ եղել են քովիդով սպասարկվող բոլոր բժշկական կենտրոններին և 2021 թվականին ևս շարունակվում է քովիդով համավարակը և որոշ ընթացքում «Մեդլայնը» ընդգրկված եղել է»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք մտահոգված է, որ քրեական գործը ի վերջո կհասնի նաև նախարարների մակարդակին, նա ասաց. «Ամենևին»: