Իրան-Իրաք սահմանին 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի և Իրաքի սահմանին 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 22։32-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 349 հազար բնակչություն ունեցող Սանանդաջ իրանական քաղաքից հարավ-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
17 Մարտ, 2023 14:36
750