Էկվադորում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 14-ի

Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, ևս 381-ը՝ վիրավորվել։ Այս մասին Twitter-ում հայտնել է նախագահ Գիլերմո Լասսոյի մամուլի ծառայությունը։
«14 զոհ, 381 վիրավոր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
6,7 մագնիտուդով երկրաշարժի մասին հայտնի է դարձել մարտի 18-ին։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է 32 հազար բնակչություն ունեցող Նարանհալ քաղաքից 17 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 85 կմ խորության վրա։
Երկրաշարժը զգացվել է երկրի մի քանի նահանգներում։ Նարանհալ քաղաքում փլուզումներ են եղել ։ Մի քանի քաղաքներ մասամբ հոսանքազրկվել են։ Վնասվել է մոտ 50 բնակելի շենք, ևս յոթը ավերվել է։ Վնասվել են 17 դպրոցների և բուհերի, ինչպես նաև 31 բժշկական կենտրոնների շենքեր։
19 Մարտ, 2023 14:38
713
ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր հավատարմագրերն է հանձնել Էկվադորի նախագաhին
28 Հոկտեմբեր, 2024 15:00
Էկվադորում ավելի քան 4.5 հզ. մարդ է ձերբակալվել
31 Հունվար, 2024 17:48
Էկվադորում անկարգությունների ժամանակ 13 մարդ է զոհվել
10 Հունվար, 2024 21:05
Երկու երկրաշարժ Թուրքիայում՝ հինգ րոպեում
12 Մայիս, 2025 15:20
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
09 Մայիս, 2025 12:35
Իրանում մեկ օրում երեք երկրաշարժ է գրանեցվել
08 Մայիս, 2025 20:59