
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի պետական այցի նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել Жэньминь жибао թերթի համար՝ «Ռուսաստան և Չինաստան. գործընկերություն, որը նայում է ապագային» վերտառությամբ։
Չինացի ժողովրդին ուղղված ուղերձում ՌԴ ղեկավարը նշել է Մոսկվայի և Պեկինի միջև առկա բարեկամական հարաբերությունները և խոսել արդար բազմաբևեռ աշխարհակարգի մասին, որին կողմ են Ռուսաստանը և Չինաստանը։ Հիմնական կետերն են՝
Սի Ցինպինի հանդիպման և ռուս-չինական բարեկամության մասին
«Մենք ընկեր Սի Ցզինպինի հետ հանդիպեցինք 2010 թվականի մարտին: Երեք տարի անց, մոտավորապես էլի մարտին և նորից հանդիպեցինք Ռուսաստանի մայրաքաղաքում: Այդ գագաթնաժողովը երկար տարիներ ստեղծեց ռուս-չինական հարաբերությունների երանգը և թափը։ Անցել է մեկ տասնամյակ: Այս ընթացքում աշխարհում շատ բան է փոխվել, և հաճախ ոչ դեպի լավը, բայց հիմնականը մնացել է անփոփոխ՝ ռուս-չինական ամուր բարեկամությունը: Հարաբերությունները հասել են պատմության ամենաբարձր մակարդակին և շարունակում են ուժեղանալ»:
Տնտեսական հարաբերությունների մասին
«Մեր առաջնահերթություններից մեկը առևտրատնտեսական գործընկերությունն է: 2022 թվականի վերջին երկկողմ առևտուրը կրկնապատկվել է և հասել 185 միլիարդ դոլարի: Սա նոր ռեկորդ է: Եվ մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ սահմանված 200 միլիարդ դոլարի նշաձողը կգերազանցվի ոչ թե 2024 թվականին, այլ արդեն այս տարի»։
Բազմաբևեռ աշխարհի մասին
«Միացյալ Նահանգների վարած կուրսը Ռուսաստանի և Չինաստանի, ինչպես նաև բոլոր նրանց հանդեպ, ովքեր չեն ենթարկվում ամերիկյան թելադրանքին, դառնում է ավելի սուր և հաստատակամ: Միջազգային անվտանգության և համագործակցության ճարտարապետությունը քանդվում է: Ռուսաստանը հայտարարվել է «անմիջական սպառնալիք», իսկ Չինաստանը՝ «ռազմավարական մրցակից»։
Ուկրաինայի հարցում Չինաստանի դիրքորոշման մասին
«Մենք շնորհակալ ենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ Չինաստանի հավասարակշռված գծի համար՝ հասկանալու դրանց նախապատմությունը և իրական պատճառները: Մենք ողջունում ենք Չինաստանի պատրաստակամությունը՝ կառուցողական դեր խաղալ ճգնաժամի կարգավորման գործում»: