«Բարսան» և «Ռեալը» բոցաշունչ կլասիկո մատուցեցին շքեղ ձևաչափով. կատալոնացիները հաղթեցին 2-1 հաշվով: «Բարսելոնան» 11 տարվա մեջ առաջին անգամ երեք անընդմեջ «կլասիկոներում» հաղթեց Մադրիդի «Ռեալին»։ Առաջնության հանդիպումից առաջ իսպանացի Չավիի գլխավորած թիմը Արքայական թիմին հաղթել էր նաեւ Իսպանիայի սուպերգավաթի եւ գավաթի խաղարկություններում։ Բարսայի հաղթանակը, ըստ էության, նշանակում է նրա չեմպիոնությունը։ Մադրիդի «Ռեալը» հետ է մնում 12 միավորով, իսկ «Բարսան» լրացուցիչ հոգեբանական խթան ստացավ, ու դժվար թե կանգ առնի։

467