
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ժամանել է Կրեմլ՝ մասնակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը։
Չինաստանի նախագահի ավտոշարասյունը մեքենայով հասել է նախագահական նստավայրի մուտքի մոտ, որտեղ նրան դիմավորել է Կրեմլի անվտանգության պետ Սերգեյ Ուդովենկոն։
Ղեկավարները հանդիպել են դեմ առ դեմ ձևաչափով՝ Կրեմլի առաջին մասնաշենքում գտնվող ներկայացուցչությունում։
Վլադիմիր Պուտինի հայտարարությունները
◾️Չինաստանը վերջին տարիներին ահռելի թռիչք է կատարել իր զարգացման մեջ, «մենք ձեզ նույնիսկ մի փոքր նախանձում ենք»,
◾️Ձեր Չինաստանը կշարունակի զարգանալ և հասնել իր նպատակներին,
◾️Ռուսաստանն ու Չինաստանն ունեն բազմաթիվ համատեղ խնդիրներ և նպատակներ,
◾️Ռուսաստանի Դաշնությունը ուշադիր ուսումնասիրել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման չինական պլանը,
◾️Ռուսաստանը հարգում է Չինաստանի նախաձեռնությունները՝ ուղղված Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը։