
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է չինական հեռուստատեսությունը։
Չինաստանը հատուկ ներկայացուցիչ կուղարկի Ուկրաինա, ով բանակցություններ կվարի բոլոր կողմերի հետ ռազմական հակամարտությունը կարգավորելու համար։
Սա երկու երկրների ղեկավարների առաջին խոսակցությունն է 2022 թվականի փետրվարից ի վեր։ Վլադիմիր Զելենսկին թվիթերում գրել է, որ Սի Ցզինպինի հետ իր զրույցը «երկար և բովանդակալից» է եղել։ Ուկրաինայի նախագահն ակնկալում է, որ դա «հզոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը»։
Սին պնդում է, որ Չինաստանը միշտ եղել է խաղաղության կողքին ուկրաինական ճգնաժամում։ Նրա խոսքով՝ Չինաստանի հիմնական դիրքորոշումը բանակցությունների եւ խաղաղության խթանումն է, հայտնում է չինական «Սինհուա» գործակալությունը։