Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մանրամասն քննարկել են ԱՄՆ-ի գործունեությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և բացասաբար են գնահատել տարածաշրջանում AUKUS և Quad դաշինքների ստեղծումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հայտնել է  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները հայտարարել են, որ ապրիլին ստեղծվող AUKUS դաշինքը խաթարում է միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմը և մեծացնում լարվածության մակարդակը տարածաշրջանում, հավելել է Ուշակովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քննարկել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» գագաթնաժողովի գաղափարը և պայմանավորվել են օգնել 2022-ին այս միջոցառումը կազմակերպելուն:

Կողմերը քննարկել են Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը։ ՌԴ նախագահը հայտարարել է անհապաղ սկսել Արևմուտքի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները, ինչը դարձել է Բայդենի հետ իր զրույցի հիմնական թեմաներից մեկը։

1328