Մարտի 20-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը: Մարզմանը մասնակցել են հավաքին միացած Վահան Բիչախչյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը, Խորեն Բայրամյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը: 

Մարզումից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն Էդուարդ Սպերցյանին է հանձնել Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Մարզման ավարտին մեդիայի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել մի քանի ֆուտբոլիստների, իսկ երկրպագուները ֆուտբոլիստներից ստացան ստորագրված գնդակներ:  

Երեկ երեկոյան հավաքականին է միացել Լուկաս Սելարայանը, իսկ այսօր՝ մարտի 21-ին, հավաքականի շարքերը կհամալրի Էդգար Բաբայանը:

Հավաքականի բաց մարզմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

572