Արարատի մարզի Այնթապ գյուղում վագոն-տնակ է այրվել

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 23-ին, ժամը 17:26-ին ահազանգ է ստացել, որ Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է չբնակեցված վագոն-տնակ (մոտ 25 քմ):
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 18:41-ին: Այրվել է վագոն-տնակը:
24 Մարտ, 2023 03:53
663
Այնթապ գյուղում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. վիրավորները հայր ու որդի են
06 Սեպտեմբեր, 2024 16:53
Մանրամասներ՝ Մասիս-Այնթապ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
08 Հունիս, 2024 21:53
Այնթապ գյուղում այրվել է հեղուկ գազի լցակայան
18 Սեպտեմբեր, 2023 18:55
Հրդեհ Լուսագյուղ գյուղում
10 Մայիս, 2025 21:20
Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
10 Մայիս, 2025 16:41
Հրդեհ Հողմիկ գյուղում․ այրվել է խոտի դեզ
09 Մայիս, 2025 21:53