Աբխազիայի հայաբնակ գյուղում այրվել է հայկական դպրոցի շենքը․ տեսանյութ
Հինգշաբթի երեկոյան Աբխազիայի Օչամչիրա շրջանի Արաքիչ գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել, երկհարկանի շենքն ամբողջությամբ այրվել է, դեպքի վայրից «ՏԱՍՍ»-ին հայտնել է Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարար Լև Կվիցինիան։
Սա հայկական դպրոց է, քանի որ Արաքիչ գյուղը հիմնականում հայաբնակ է։
«Մինչ հրշեջների ժամանումը, չնայած անձրևին, դպրոցն ամբողջությամբ այրվել էր, մարմանը մասնակցել է հինգ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը կարող էր առաջանալ կարճ միացման հետևանքով»,- ասել է Կվիցինիան։
Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ այրվել է գրադարանը, ամբողջ երկրորդ հարկը, դասասենյակները, տնօրենի աշխատասենյակը, փաստաթղթերը փրկել չի հաջողվել։ Այս դպրոցում սովորում է մոտ 80 երեխա։
24 Մարտ, 2023 18:40
632
Ռոնալդուն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց նա չէր կարող հանդես գալ «Ատլետիկոյում»․ Էնրիկե Սերեսո
13 Օգոստոս, 2026 19:50
Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
13 Օգոստոս, 2026 19:46
Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին
13 Օգոստոս, 2026 19:16