Երևանի առանձին հատվածներ սակուրա ծառատեսակով համալրելու որոշումը ուսումնասիրված և մասնագիտորեն հիմնավորված է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին նաև, որ բոլոր այն ծառատեսակները, որոնք տեղ կգտնեն մայրաքաղաքում, առավելագույն հարմար են մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններին: Դրանք արևադիմացկուն են և երկարակյաց: Մասնավորապես սակուրաները կունենան վարդագույն սաղարթ:

1439