Իրանում երկրաշարժի հետևանքով վնասվածքներ է ստացել շուրջ 70 մարդ

Ուրբաթ առավոտյան Իրանի արևմտյան Խոյ քաղաքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության նախնական տվյալներով՝ 68 տուժածներ դիմել են հիվանդանոցներ բժշկական օգնության համար։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:16-ին, էպիկենտրոնը գտնվել է Արևմտյան Ադրբեջանի նահանգի Խոյ քաղաքում։ Օջախն ընկած էր 7 կիլոմետր խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի սահմանամերձ Վան և Հաքքարի նահանգներում։
Mehr գործակալությունը հիշեցնում է, որ հունվարին Խոյում ավելի ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետեւանքով մի քանի մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել։
24 Մարտ, 2023 20:36
486