Իսրայելի բժիշկների միությունը հայտարարում է առողջապահական համակարգի սառեցման մասին երեքշաբթի օրվանից մինչև դատաիրավական բարեփոխումների վերանայման մասին հայտարարությունը։
Բացի այդ, հնարավոր է համազգային գործադուլ, եթե իշխանությունները չդադարեցնեն դատաիրավական բարեփոխումները, հայտարարել է Իսրայելի արհմիությունների գլխավոր ֆեդերացիայի ղեկավար Առնոն Բար-Դավիդը։ Այս ասոցիացիան ներկայացնում է երկրի արհմիությունների մեծ մասը։
Ինչպես ընդգծել է շարժման առաջնորդը, նման որոշումն անհրաժեշտ է, որպեսզի «երկիրը չընկնի անդունդը»։

Բենիամին Նեթանյահուի կառավարության առաջարկած օրենքների փաթեթը զգալիորեն սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները և կառավարությանը տալիս է դատավորների նշանակման վերահսկողություն։
Իսրայելում բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները չեն հանդարտվում արդեն տասներկուերորդ շաբաթն անընդմեջ։ Ավելի քան 600 հազար մարդ անցած կիրակի փողոց է դուրս եկել, ըստ տեղական լրատվամիջոցների:
 

303