Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր՝ մարտի 29-ին, լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի պայքարն Արևմուտքի հետ վաղուց պատերազմ է բառի լայն իմաստով, սակայն չի պատասխանել այն հարցին, թե որքան ժամանակ կարող են տևել հատուկ ռազմական գործողությունները։

«Եթե դուք նկատի ունեք պատերազմը լայն համատեքստում, սա առճակատում է թշնամական պետությունների, ոչ բարեկամ երկրների հետ, սա հիբրիդային պատերազմ է, որը նրանք սանձազերծեցին մեր երկրի դեմ։ Սա երկար ժամանակ է»,- ասել է Կրեմլի խոսնակը։

«Եվ այստեղ պետք է հաստատակամություն, ինքնավստահություն, նպատակասլացություն, համախմբվածություն նախագահի շուրջ։ Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանի նպատակներին կարելի է հասնել տարբեր ձևերով. դրանք քաղաքական են և դիվանագիտական, կամ, եթե քաղաքականն ու դիվանագիտականն ​​այս պահին անհնար են, իսկ Ուկրաինայի դեպքում դրանք անհնար են, ցավոք, զինվորականների կողմից հատուկ ռազմական գործողության միջոցով»։
«Ռուսաստանի համար գլխավորն այն է, որ կատարվեն նրա պահանջները. ապահովված է մարդկանց անվտանգությունը Ռուսաստանի Դաշնության նոր շրջաններում և ապահովված է ամբողջ երկրի անվտանգությունը»,- հավելել է նա։
Ինչ վերաբերում է հատուկ ռազմական գործողությունների ժամանակին, ապա, ըստ Պեսկովի, նման գնահատականներ «հավանաբար արդեն պետք է տան մասնագետները, որոնք մեր երկրում հատուկ ռազմական գործողությամբ են զբաղված»։

 

305