Չինաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ռազմավարական հաղորդակցության և համակարգման ամրապնդման համար, սակայն երկրների միջև սառը պատերազմի ռազմական դաշինք չկա, նրանք գերազանցում են այս մոդելը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Թան Քեֆեյը։

«Չինաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունն օրեցօր ամրապնդվում է։ Չին-ռուսական հարաբերությունները սառը պատերազմի դարաշրջանի ռազմաքաղաքական դաշինք չեն, դրանք գերազանցում են պետությունների միջև հարաբերությունների այս մոդելը»,- ասել է նա:

Նա հավելել է, որ երկու պետությունների բանակները համատեղ կանոնավոր օդային և ծովային պարեկություն կիրականացնեն և զորավարժություններ կկազմակերպեն։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Պեկինը վճռական են «համատեղ պաշտպանելու միջազգային արդարությունն ու խաղաղությունը», ինչպես նաև փոխադարձ վստահություն ձևավորելու ռազմական ոլորտում։

277