ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է The Wall Street Journal-ի ամերիկացի լրագրողին՝ կասկածելով լրտեսության մեջ
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է Եկատերինբուրգում ԱՄՆ քաղաքացի, The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալության մասին, որը կասկածվում է լրտեսության մեջ։
Ինչպես պնդում է հատուկ ծառայությունը՝ Գերշկովիչը, «գործելով ամերիկյան կողմի ցուցումով, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին»։
Լրագրողը կալանավորվել է «գաղտնի տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ», հաղորդում է ԱԴԾ-ն։ Հարուցվել է քրեական գործ՝ լրտեսության հատկանիշներով (ՔՕ 276-րդ հոդված, պատժվում է մինչև 20 տարվա ազատազրկմամբ)։
30 Մարտ, 2023 18:13
369
ՌԴ-ն և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել՝ «270-ը՝ 270-ի դիմաց» ձևաչափով
23 Հոկտեմբեր, 2026 15:39
Եվրոպան ունի հինգ հնարավոր թեկնածու Ռուսաստանի հետ բանակցելու համար․ The Telegraph
23 Հոկտեմբեր, 2026 11:10
Գլխով մտածեք․ Թրամփը հիմար է անվանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնել պահանջողներին
22 Հոկտեմբեր, 2026 11:10