
Իրանը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրերի վերաբերյալ և բացատրություն է պահանջում Բաքվից։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքը՝ հղում անելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆիին։
Ըստ Քանանի Չաֆիի, այս համագործակցությունը «դավադրություն» է, որը Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքում։
Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքի փոխանցմամբ՝ ԱԳՆ ներկայացուցիչը բացատրություններ է պահանջել Բաքվից՝ կապված Ադրբեջանի և Իսրայելի միջև «ռազմավարական գործընկերության նոր փուլի» մասին հայտարարությունների հետ, որի նպատակն է, ինչպես նա է պնդում, ստեղծել «միասնական հակաիրանական ճակատ»։ ԱԳՆ խոսնակը նաև մատնանշել է «Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև անքակտելի պատմական և կրոնական կապերը»։
Չորեքշաբթի օրը Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հրեական պետություն այցով ժամանած իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո ասել է, որ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է համատեղ դիմադրեն Իրանին։