Տաշքենդում  մայիսի 1-14–ը  տեղի կունենա բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը:  Նման խոշոր ստուգատես առաջին անգամ կհյուրընկալի Ուզբեկստանը: Մրցումները նախատեսված  է անցկացնել 7000 նստատեղ ունեցող Humo Arena-ում:

Միջոցառման հաղթողները կստանան 200, արծաթե մեդալակիրները՝ 100, իսկ բրոնզե մրցանակակիրները՝ 50 հազար ԱՄՆ դոլար:

IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովն ընդգծել է, որ Ուզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությունը նվիրված է լինելու նշանավոր բռնցքամարտիկներին: Նպատակն է  հիշել նրանց, ովքեր նախկինում հաղթանակներ են տոնել ու բարձրացել պատվո պատվանդան: Սերունդների շարունակականությունը մեծ նշանակություն ունի ապագայի համար։ 

Տաշքենդի ռինգում հանդես կգան նաև Հայաստանի կաշվե ձեռնոցի վարպետները: Նրանք, հավաքականի գլխավոր մարզիչ, փորձառու Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ,  այսօրվանից ուսումնամարզական հավաք են սկսում Ծաղկաձորում:

Այնուհետև, ապրիլի 16-ից հետո, մեր թիմը կմեկնի Ղազախստան և նախապատրաստությունը կշարունակի Շոտլանդիայի, Մարոկկոյի, Հունաստանի և Սերբիայի բռնցքամարտիկների հետ:  

721