Կենտրոնականի քրեական հետախույզները մարիխուանայի նմանվող զանգվածներ և դեղահաբեր են հայտնաբերել
Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Նրանք մայրաքաղաքի Երիտասարդության այգում հայտնաբերել ու ձերբակալել են 22 և 26 տարեկան երկու երիտասարդի։ Իրավապահների տեղեկություններով՝ 26 տարեկան երիտասարդը Տելեգրամով թմրամիջոց էր իրացրել։ 22-ամյա երևանցու խուզարկությամբ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու ապակյա գլանակ հայտնաբերվեցին։ 26-ամյա երիտասարդի մոտ դարձյալ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և 70-ից ավելի տարբեր տեսակի դեղահաբեր հայտնաբերվեցին։ Նա կալանավորվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
05 Ապրիլ, 2023 01:33
1806
Կենտրոնականի քրեական հետախույզները գողության ու փորձի դեպքեր են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է
09 Փետրվար, 2021 13:28
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
22 Հուլիս, 2026 09:54
Քրեական ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24 Հունիս, 2026 20:56
Դիմում է ներկայացվել ԿԸՀ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով
16 Հունիս, 2026 18:46
Մարտունու քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)
11 Մայիս, 2023 00:00
Աշտարակի քրեական հետախույզների պայքարն ապօրինի թմրաշրջանառության դեմ
18 Փետրվար, 2023 18:09
Քրեական հետախույզները Մրգաշատում թմրանյութ են հայտնաբերել
09 Հուլիս, 2022 17:05