ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը, նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ,Վաշինգտոնում  (ԱՄՆ) հայկական պատվիրակության կազմում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի Կառավարիչների խորհուրդների 2023 թվականի գարնանային հանդիպումներին:

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Աշխատանքային այցի առաջին օրը մեկնարկել են Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումները: Պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ՀԲ Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Կուն Դավիդսեի, ինչպես նաև ՀԲ՝ Հայաստանի հարցերով իրավասու ներկայացուցիչների հետ:

449