Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00․10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլ» տանող հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Էդգար Հայրապետյանը դեպի Սևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Հովսեփյանի վարած, սակայն ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Սիրարփի Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվ է գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորին, որը հղի է, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը շահագործվում է Yandex ծառայության կողմից որպես տաքսի․ այն վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes -ի վարորդի համար, որը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է կայանված Toyota Fortuner-ին։ Աղբյուրը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում։

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզել են վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի մակնիշը և ում անունով է այն հաշվառված, ում հայտնաբերելու համար նրանք համագործակցում են դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ։

677