2023 թվականի ապրիլի 13-ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Էդուարդ Կամոյի Հարությունյանի միջև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կնքվել է հաշտության համաձայնություն:

Այս մասին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Ըստ համաձայնության՝ քաղաքացին պարտավորվել է պետությանն անհատույց սեփականության իրավունքով հանձնել 50 մլն դրամ, որը կազմում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 79.58 տոկոսը։

Նշված համաձայնությունը 2023 թվականի մարտի 13-ին հաստատման նպատակով ներկայացվել էր Հակակոռուպցիոն դատարան։

Դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 13-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել է։

689